Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա քաղաքացու, որ ահաբեկչական հարձակում էր ծրագրել: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
Իտալիայում ավտովթարից 16 մարդ է զոհվել, 40 հոգի էլ վնասվածքներ են ստացել՝ հիմնականում 14-18 տարեկան հունգարացի պատանիներ: Ավտոբուսը, որը Ֆրանսիայից մեկնում էր Հունգարիա, վթարվել է Իտալիայի հյուսիսում և այրվել է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները:
ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի «Խոսք ու զրույց» ձևաչափի շրջանակներում երիտասարդական հանրապետականների հետ իրենց հաջողության պատմություններով են կիսվում հասարակական, մշակութային գործիչներ:
Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվում է մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով։
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ» դաշինքի համաժողովում հայտարարեց, որ ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի:
«ԵԼՔ» դաշինքի ուշադրության կենտրոնում է գտնվելու կրթության բարձրացման հարցը՝ դաշինքի համաժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...